Տեքստը հետզհետե ընդունում է այնպիսի տեսք, որ հնարավոր է գտնել համաձայնություն, այլ ոչ թե հակառակվել, ընդդիմությունը կոպիտ խախտում է համաձայնությունը և խոսում է մանրամասների մասին. Արչիլ Թալակվաձե
Տեքստը հետզհետե ընդունում է այնպիսի տեսք, որ հնարավոր է գտնել համաձայնություն, այլ ոչ թե հակառակվել, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:
«Կարծում եմ, որ գործընթացն առաջ է ընթանում և ավելի շատ հնարավորություններ կան համաձայնության համար: Նույնիսկ այն տեքստը, որի մանրամասների մասին մենք չենք խոսում, ընդդիմության մի մասը կոպտորեն խախտում է այս համաձայնությունը և խոսում դրա մասին, մենք այդ բանակցությունների հետ կապված նույնիսկ հեռուստաեթերներ ենք տեսել: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պահպանել կանոնները, հավատարիմ մնալով այս երկխոսության վարման կանոններին: Տեքստը հետզհետե դառնում է այնպիսին, որ այնտեղ ավելի շատ կոնսենսուս կարելի է գտնել, քան առճակատում», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: