Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իրանի վրա հարձակման արդյունքում էականորեն ոչ մի կարևոր օբյեկտ չի վնասվել
Իրանի պետական լրատվամիջոցները, Իսպահան գավառի վրա հարձակումից հետո հայտնում են, որ տարածաշրջանի բոլոր օբյեկտներն ապահովված են, այդ թվում՝ միջուկային կարևոր օբյեկտները։
Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը՝ հենվելով իրանական լրատվամիջոցների վրա, հարձակումն էապես չի վնասել Իսպահանի մոտ գտնվող ոչ մի կարևոր օբյեկտ։
բացի այդ, պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ հակառակորդի ինքնաթիռը չի մտել Իրանի օդային տարածք։
Չնայած ամերիկացի պաշտոնյաների հաստատմանը, որ Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի ուղղությամբ, Իսրայելը դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Տեղեկության համար՝ Իսրայելն առավոտյան հրթիռային հարված է հասցրել Իրանին։ Ամերիկացի պաշտոնյաները հաստատում են տեղեկությունը։