Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար նախաձեռնող խմբերի գրանցման վերջնաժամկետն ավարտվել է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարում է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու նպատակով նախաձեռնող խմբերի գրանցման ժամկետը սպառվել է։
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք ընտրությունների համար, որտեղ ընտրվելու են համայնքային ներկայացուցչական մարմնի՝ սակրեբուլոյի և ինքնակառավարման քաղաք/գյուղապետի թեկնածուներ, ընտրական վարչությանը ընդհանուր առմամբ դիմել է 50 նախաձեռնող խումբ։
«Վրաստանի մասշտաբով անկախ քաղաքապետի թեկնածու առաջադրելու նպատակով համապատասխան ընտրական հանձնաժողովներին դիմել է 8 նախաձեռնող խումբ։ Գրանցվել է 6 խումբ, 2-ին մերժվել է գրանցումը։
Ինչ վերաբերում է մեծամասնական պատգամավորի թեկնածուներին՝ մեծամասնական թեկնածու առաջադրելու նպատակով համապատասխան շրջանի ընտրական հանձնաժողովներին դիմել է 42 նախաձեռնող խումբ, որոնցից 39-ը գրանցվել են, իսկ 3-ին մերժվել է գրանցումը։
Նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված անկախ թեկնածուները պետք է մինչև ընտրությունից ոչ ուշ քան 40 օր առաջ՝ մինչև օգոստոսի 25-ը, ներկայացնեն աջակիցների ցուցակները՝ գրանցման նպատակով», – ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ։