Ծխախոտի արտադրությունը հնարավոր է դառնա լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիայի վճարի դրույքաչափը կկազմի 50 000 լարի
Ծխախոտի արտադրությունը հնարավոր է դառնա լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիայի վճարի դրույքաչափը կկազմի 50 000 լարի

Ծխախոտի արտադրությունը հնարավոր է դառնա լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիայի վճարի դրույքաչափը կկազմի 50 000 լարի։

Համապատասխան փոփոխություններն արդեն իսկ նախաձեռնվել են խորհրդարանում և դրանք քննարկվում են արագացված կարգով։

Նախագծի համաձայն՝ ծխախոտի արտադրության լիցենզավորման կանոններն ու պայմանները սահմանվում են Վրաստանի կառավարության նորմատիվ ակտով։

«Ծխախոտի արտադրության ոլորտում առողջության համար վտանգավոր հումքի օգտագործումը նվազեցնելու համար անհրաժեշտ է բարելավել և ուժեղացնել ծխախոտի արտադրության գործընթացը և ընդհանրապես նշված արդյունաբերությունը։ Բարձր տեխնոլոգիական վերամշակող արդյունաբերություն ունեցող արտադրողների կողմից ծխախոտի արտադրությունը զգալիորեն բարձրացնում է ծխողների առողջության պաշտպանության չափանիշները, մինչդեռ ծխախոտի անբարեխիղճ արտադրողների արտադրությունը մեծագույն վտանգ է ներկայացնում ծխողների առողջության համար: Նշված բարձր ստանդարտին հասնելու համար անհրաժեշտ է ծխախոտի արտադրությունը դարձնել լիցենզավորվող գործունեություն»,- նշված է բացատրական քարտում։