Ծրագրային խափանման պատճառով, 112 ծառայություն զանգերի ընդունումը ժամանակավորապես սահմանափակվել է
Ծրագրային խափանման պատճառով, 112 ծառայություն զանգերի ընդունումը ժամանակավորապես սահմանափակվել է,-այս մասին նշել են ներքին գործերի նախարարությունում:
«Շտապ օգնության օպերատիվ կենտրոն «112», ծրագրային խափանման պատճառով զանգերը ժամանակավորապես սահմանափակված են: ներքին գործերի նախարարությունը ներողություն է խնդրում ստեղծված իրավիճակի համար:
112-ի ծրագրավորողների խումբը այս պահին աշխատում է հիմնախնդիրը լուծելու համար և ծառայությունը կվերականգնվի շատ կարճ ժամանակում:
Բնակչությանը կոչ ենք անում արտակարգ դեպքերի ժամանակ գրեն մեզ 112-ի ֆեյսբուքի էջի միջոցով»,-հայտարարում են ՆԳՆ-ում:
Հեղինակ -
Edgar Barsegyan