Ծինամձղվրիշվիլի փողոցի որոշակի հատվածում երթևեկությունը կսահմանափակվի

10:49, 23.09.2025

Չուղուրեթիի շրջանի Միխեիլ Ծինամձղվրիշվիլի փողոցում նախատեսված միջոցառման պատճառով, այսօր ժամը 14:00-ից մինչև 22:00-ն Ծինամձղվրիշվիլի փողոցի որոշակի հատվածում երթևեկությունը կսահմանափակվի։ Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի տվյալներով՝ Ծինամձղվրիշվիլի և Մոզե Գոգիբերիձե փողոցների խաչմերուկից մինչև Ծինամձղվրիշվիլի և Լև Տոլստոյի փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհային հատվածում երթևեկությունը լիովին կսահմանափակվի։

«Սահմանափակման ժամանակահատվածում Ծինամձղվրիշվիլի փողոցից երթևեկող տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Իվանե Ջավախիշվիլի փողոցի ուղղությամբ, իսկ Լև Տոլստոյի փողոց հասնելը հնարավոր կլինի Մոզե Գոգիբերիձե փողոցից ձախ թեքվելով դեպի Սաարբրյուկենի հրապարակ», – ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ