Ճուբերում առավոտվանից սկսվել է պաշտպանության նախարարության պանելային կամրջի շինարարությունը։
Ինչպես տեղից, Առաջին ալիքի լրագրողն է հայտնում՝ ընթանում է շինարարություն։ Սրա հետ մեկտեղ, մասնագետները ուսումնասիրում են գետի ափը։
Կամրջի կառուցելու համար հարկավոր է մոտավրապես 3-4 օր։
Պանելային կամուրջը հարկավոր էր, քանի որ Նենսկրա գետը մի քանի կամուրջի հետ միասին քշել է նաև Ճուբերը միացնող կենտրոնական կամուրջը։ Այն բանի համար, որ գետի ձախ ափ տեղափոխեն շինարարական տեխնիկան, հարկավոր է կառուցել նման կամուրջ։ ընթանում է Ճուբերի հին ճանապարհի վերականգնումը։
Երեկ, գիշերը, գետի մակարդակը մի քանի սանտիմետրով բարձրացավ, սակայն դա խնդիր չհանդիսացավ։ Այս պահին ընթանում է վերականգնողական աշխատանքներ։
Ընդանուր առմամբ, աղետի գոտում աշխատում է 30-ից ավելի ծանր տեխնիկա։
Ճուբերի բնակչությանը մատակարարում են սննդամթերք և առաջնային օգտագործման իրեր։