Ճուբերիում տների փլուզման վտանգ չկա, թեժ կետերում իրավիճակը բարելավված է. Սոզար Սուբարի (ֆոտո)
Ճուբերիում տների փլուզման վտանգ չկա, թեժ կետերում իրավիճակը բարելավված է. Սոզար Սուբարի (ֆոտո)

Ճուբերիում աղետի հետևանքով հասցված վնասի հիմնական քանակը հաշվված է, սակայն նախքան փորձաքննության վերջնական եզրահանգման հրապարակումը կոնկրետ թվեր չեն անվանում:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Ճուբերիում, արտակարգ շտաբում, փոխհատուցում կստանան բոլոր տուժածները:

Ճուբերիում կրկին շարունակվում է պանելային կամրջի կառուցումը, որի միջոցով գետի ձախ ափը պետք է տեղափոխեն ծանր տեխնիկա: Արտակարգ շտաբի խոսնակ Սոզար Սուբարիի կարծիքով, կամուրջը պատրաստ կլինի վաղը: Սուբարին այսօր փորձագետների հետ գտնվում էր այն գոտիներում, որտեղ աղետի հետևանքով ստեղծվել է առանձնահատուկ ծանր իրավիճակ:

Սուբարիի հայտարարությամբ, այս պահի դրությամբ, իրավիճակը կայուն է:

«Առավոտից եղել եմ բոլոր թեժ կետերում և պետք է ասեմ, որ իրավիճակը բավարար է: Ուսումնասիրել ենք տները, որոնց փրկության հարցը դեռևս երեկ հարցականի տակ էր: Այժմ կարող եմ ասել, որ վտանգը հաղթահարված է»,- ասում է Սոզար Սուբարին:

Նրա խոսքով, կամրջի կառուցման աշխատանքներն ընթանում են արագ տեմպով:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, գյուղերի հիմնական մասին մատակարարվում է էլեկտրաէներգիա: