Ճուբերիի, Լենտեխիի և Ռուսթավիի աղետի մեկուսացման աշխատանքների մասնակից հրշեջ-փրկարարները կստանան դրամական պարգևներ
Հրշեջ-փրկարարները, որոնքը մասնակցել են Ճուբերիի աղետի և Լենտեխիի Զեսխո գյուղում բռնկված հրդեհների մարման գործողություններին, կստանան դրամական պարգևներ,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Նրանց տեղեկությամբ, դրամական պարգև կստանան Ռուսթավիի ջրհեղեղի մեկուսացման աշխատանքերին ներգրավված փրկարարները:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են գերատեսչությունում, դրամական պարգև կստանա 350 հրշեջ-փրկարար: