Ճիշտ կլինի, ընտրություններին հայտարարենք համընդհանուր բոյկոտ և ընտրությունների երկրորդ փուլին, որը  կորցրել է իր իմաստը, նույնիսկ չարժանացնենք բողոքի ցույցեր. Գիորգի Վաշաձե
Ճիշտ կլինի, ընտրություններին հայտարարենք համընդհանուր բոյկոտ և ընտրությունների երկրորդ փուլին, որը կորցրել է իր իմաստը, նույնիսկ չարժանացնենք բողոքի ցույցեր. Գիորգի Վաշաձե

Մեր արևմտյան գործընկերների հայտարարությունները ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության և «Վրացական երազանքի» համար են,- այս հայտարարությունը, Վրաստանի առաջին ալիքի «Մոամբե – օրվա թեման» հաղորդման ժամանակ արել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ, Գիորգի Վաշաձեն:

«Որպեսզի նրանք այլևս չքայլեն ստերի ճանապարհներով, ինչպես բանավեճերում էր և ստում էին հազար այլ հարցերի մեջ, որպեսզի այս իրավիճակը սրեն, լավ կլինի քայլեն ճշմարիտ ճանապարհով և ձեռնարկեն մերձեցման քայլեր: Դրանում վճռորոշ դերը «Վրացական երազանքի» ձեռքում է, ոչ թե ընդդիմության: Քանի որ ընտրությունները մեզ չենք գողացել, նրանք են գողացել: Այո, մենք համարժեքորեն լսում ենք մեր արևմտյան գործընկերների բոլոր հայտարարությունները և սպասում ենք «Վրացական երազանքի» համապատասխան առաջարկներին»,- հայտարարել է Վաշաձեն:

Գիորգի Վաշաձեն այս հայտարարությունն արել է Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշի հայտարարության կապակցությամբ, որը ընդդիմությանը կոչ է անում մտնել խորհրդարան և ստանձնել իրենց դերը:

Հաղորդավարի այն հարցին, թե ինչու են չեղարկվել ընդհանուր ընդդիմության ձևաչափով նախատեսված հանրահավաքները և արդյո՞ք այս որոշումը կապված է այսօր դեսպանների հետ հանդիպումների հետ, Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ ընդդիմության այս որոշումը կապված չէ այսօրվա հանդիպումների հետ:

«Սա որոշում է, որն ընդունվել է ընդհանուր առմամբ ընդդիմության կողմից, որպեսզի «Վրացական երազանքի» ՆԳ նախարարության կողմից արված սադրիչ հայտարարություններից հետո, տեղի չունենար ընդդիմությանը սադրանքների բերելու փորձ: Մյուս կողմից, ճիշտ կլինի, ընտրություններին հայտարարենք համընդհանուր բոյկոտ և ընտրությունների երկրորդ փուլին, որը կորցրել է իր իմաստը, նույնիսկ չարժանացնենք բողոքի ցույցեր»,- հայտարարել է Վաշաձեն:

Հաղորդավար Թամթա Սանիկիձեի այն հարցին, թե որ դեպքում ընդդիմությունը կմտնի օրենսդիր մարմին, Գիորգի Վաշաձեն նշել է, որ միջազգային գործընկերները ընդդիմությանը կոչ են անում մտնել խորհրդարան և աշխատել այնտեղ, սակայն «Վրացական երազանքը» ընդդիմության հետ աշխատելու պրակտիկա չունի, այսպիսով ընդդիմությունը խորհրդարան չի մտնելու:

«Մեր Ամերիկացի և Եվրոպացի գործընկերները կոչ են արել մտնենք խորհրդարան և այնտեղ ինչ-որ բանի վրա աշխատենք, սակայն ինչի՞ վրա պետք է աշխատենք խորհրդարանում: Մենք գիտենք, որ «Վրացական երազանքը» ընդդիմության հետ համագործակցությամբ օրինագծեր ընդունելու պրակտիկա չունի: Ուստի, իհարկե, մենք չենք կարողանա խորհրդարան մտնել և մեր գլխին մոխիր դնել, որ հիմա ամեն ինչ կփոխվի, և այլ մոտեցում կլինի»,- հայտարարել է Վաշաձեն:

Ըստ նրա, ընդդիմության կողմից զուգահեռաբար կանգնած է երկու հիմնական խնդիր ՝ արտահերթ ընտրություններ և ընտրական համակարգի փոփոխություն, իսկ երրորդ հարցը վերաբերում է բանտարկյալներին:

Հարցին, թե որ խնդրին է պատրաստ զիջել կոնկրետ իր քաղաքական կուսակցությունը, Վաշաձեն ասել է, որ ինքը այսօր ընդհանրապես ոչինչ չի կարող ասել, քանի որ չի տեսել, ընդդիմության առաջարկի հակառակ առաջարկ: