Ճիաթուրայում բախում է տեղի ունեցել Կորոխնալիի հանքի վարչակազմի ներկայացուցիչների և բողոքի ակցիա անցկացնող հանքագործների միջև
Ճիաթուրայում բախում է տեղի ունեցել Կորոխնալիի հանքի վարչակազմի ներկայացուցիչների և բողոքի ակցիա անցկացնող հանքագործների միջև

Ճիաթուրայում բախում է տեղի ունեցել Կորոխնալիի հանքի վարչակազմի ներկայացուցիչների և բողոքի ակցիա անցկացնող հանքագործների միջև։ Ցուցարարները թույլ չէին տալիս նրանց մտնել հանք։

Դեպքի վայրում մոբիլիզացվել է ոստիկանությունը։

«Ճիաթուրա մենեջմենթ քամփնի» ՍՊԸ-ի տեղեկատվության համաձայն, նրանց ներկայացուցիչները ժամանել են հանք՝ մոնիթորինգի նպատակով։

Այս պահին միջադեպն ավարտված է։ Բողոքի ակցիան շարունակվում է Ճիաթուրայի կենտրոնում, որտեղ հացադուլ են հայտարարել յոթ մարդ, որոնցից մեկը ծանր հիվանդացել է և շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել է կլինիկա։