Ճապոնիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում շոգերի հետևանքով զոհվել է 65 մարդ
Ճապոնիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում շոգերի հետևանքով զոհվել է 65 մարդ, իսկ օգնություն ստանալու նպատակով հիվանդանոցներին է դիմել 21 հազար մարդ:
Տեղի մամուլը գրում է, որ օդի ջերմաստիճանը 41 աստիճան է: Ճապոնիայի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում, ձեռնպահ մնալ տներից դուրս գալուց, ինչպես նաև օգտագործել զովեցուցիչ հնարավորություններ և հնարավորինս շատ հեղուկ ընդունել:
Ճապոնիայում արդեն երկրորդ շաբաթն է պայքարում են անտանելի շոգերի դեմ:
Հեղինակ -
Edgar Barsegyan