Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 124-ի
Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 124-ի: Տեղեկատվությունը տարածում է Ճապոնիայի հանրային հեռարձակողը: Տուժածների մեծ մասը ունի թեթև վնասվածքներ: Նրանց մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից:
Ավելի վաղ աղետի կապակցությամբ մեկնաբանություն էր արել Ճապոնիայի վարչապետը: Յոշիհիդե Սուգայի խոսքով, երկրաշարժը չի վնասել երկրում գործող միջուկային օբյեկտները:
Սուգան կոչ է արել քաղաքացիներին չլքել իրենց տները և պատրաստ լինել հնարավոր կրկնվող ցնցումներին:
Փետրվարի 13-ին, Ճապոնիայում տեղի ունեցած աղետի ուժգնությունը կազմել է 7.3 մագնիտուդ: Ամենաուժեղ ցնցումները զգացվել են Ֆուկուսիմա և Միյագի նահանգներում: