Ճապոնիայում սակուրան, գարնան փոխարեն, ծաղկել է աշնանը
Ճապոնիայում սակուրան, գարնան փոխարեն, ծաղկել է աշնանը

Ճապոնական սակուրան, որն ավանդաբար ծաղկում է գարնանը, այս տարի անսպասելիորեն ծաղկել է աշնանը:

Նշված փաստը նկատել են արտասահմանցի զբոսաշրջիկները: Քիչ անց, ավելի քան 300 քաղաքացի հաստատել է, որ նրանց այգում ծաղկում է սակուրան:

Օդերևութաբանների հայտարարությամբ, նման բան տեղի է ունեցել նաև անցյալում, սակայն այս տարի սակուրայի ծաղկելը հավանաբար կապված է փոթորիկների հետ: Ուժգին քամին պոկել է բալենու տերևները, որը հավանաբար դարձել է ծառն ավելի շուտ ծաղկելու պատճառ: Դրան է նպաստել նաև արտասովոր տաք եղանակը, որը Ճապոնիայում գրանցվել է հոկտեմբերին: