Ճապոնիայում, Նագոյայի քաղաքապետը Վրաստանի հավաքականի համար կատարել է Էլվիս Փրեսլիի երգը (վիդեո)
Ճապոնիայում, Նագոյայի քաղաքապետը Վրաստանի հավաքականի համար կատարել է Էլվիս Փրեսլիի երգը (վիդեո)

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Ճապոնիայի բոլոր հյուրընկալ քաղաքներում անցկացվում են տոնական միջոցառումներ, որոնց ներգրավված են մասնակից թիմերը:

Վրաստանի հավաքականին Նագոյայում դիմավորել են պաշտոնական արարողությամբ: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ռեգբիի համաշխարհային նախագահ Բիլ Բոմոնտը և քաղաքի քաղաքապետ Տակաշի Կավամուրա: Նրացից բացի, հյուրերին դիմել է նաև Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի կապիտան Մերաբ Շարիքաձեն:

Ընդունելության ամենահաճելի պահն էր, երբ Նագոյայի քաղաքապետը հատուկ Վրաստանի հավաքականի համար կատարել է Էլվիս Փրեսլիի «Can’t help falling in love» երգը՝ սեփական մեկնաբանմամբ. «Չեմ կարող ինձ զսպել, ավելի ու ավելի եմ սիրում Վրաստանի հավաքականը»: