Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը անցել է 80-ը

Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը անցել է 80-ը: Մոտ 50 մարդ համարվում է անհետ կորած:

Երկրի արևմտյան մասում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, մոտ 2000 մարդ մնացել է առանց տանիքի: Տեղական իշխանությունները տարհանել են մոտ 2 մլն. մարդ: Մի քանի շրջանում կա սողանքի վտանգ:

Փրկարարական գործողություններին մասնակցում են նաև զինվորականները: Վարարած գետը հեղեղել է նաև շրջանային հիվանդանոցը, որի պատճառով փրկարարները ստիպված են եղել հիվանդանոցից դուրս բերել 170 հիվանդի:

Օդերևույթաբանների կանխատեսմամբ, անձրևները կշարունակվեն ևս մի քանի օր: