Ճապոնիայում ասում են, որ անհանգստացած են Չինաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմական կապերով

12:24, 07.03.2024

Ճապոնիան անհանգստացած է Չինաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմական կապերով, ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղար Յոսիմասա Հայաշին։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ճապոնիայի կաբինետի քարտուղար Յոշիմասա Հայաշին ասել է, որ Ճապոնիայի և տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից Տոկիոն լրջորեն անհանգստացած է Չինաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմական համագործակցությամբ։

«Մեր երկիրը պատրաստվում է հետևել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը», – հերթական ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի Նախարարների կաբինետի քարտուղար Յոսիմասա Հայաշին։

Նմանատիպ