Ճապոնիայում առատ ձյան պատճառով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը
Ճապոնիայում առատ ձյան տեղումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, իսկ վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Աղետը հատկապես ծանր հարված է հասցրել երկրի հյուսիսային և արևմտյան շրջաններին։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աոմորի քաղաքում, որտեղ ձյան ծածկույթը գրեթե երկու մետր է, ճանապարհների մաքրման աշխատանքներին մասնակցել են նաև ինքնապաշտպանության ուժերի զինվորներ։
Նրանց խոսքով՝ քաղաքում նման առատ ձյուն չի տեղացել ավելի քան 40 տարի։ Սապորո քաղաքում ճանապարհների ձյունից մաքրման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 ձնամաքրիչ։ Առատ ձյան տեղումները ժամանակավորապես փակել են Հոկայդոյի գլխավոր օդանավակայանը, խաթարել երկաթուղային երթևեկությունը և փակել որոշ մայրուղիներ։