Ճապոնիայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

18:32, 13.01.2025

Ճապոնիայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին գրում է Reuters-ը։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել հարավային Ճապոնիայի Կյուսյու շրջանում տեղական ժամանակով 21:19-ին: Ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Միյաձակի պրեֆեկտուրայի համար, որտեղ գտնվում էր երկրաշարժի էպիկենտրոնը։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Նմանատիպ