Ճապոնիային հարվածել է «Լանի» արեւադարձային փոթորիկը
Ճապոնիային հարվածել է «Լանի» արեւադարձային փոթորիկը

Ճապոնիային հարվածել է «Լանի» արեւադարձային փոթորիկը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ անհրաժեշտ է եղել տարհանել հազարավոր մարդկանց, իսկ տասնյակ հազարավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։

Կիոտոյում հորդառատ անձրևի հետևանքով վարարած գետը կամուրջ է քշել տարել: Ուժեղ քամու և հորդառատ տեղումների հետևանքով տուժել են նաև Կանսայի, Սիկոկու և Չուգոկու շրջանները։ Ըստ կանխատեսողների՝ այսօր Խաղաղ օվկիանոսի ափին փոթորիկ է սպասվում։

Տարերային աղետի պատճառով Տեղական Ինքնակառավարման Մարմինները քաղաքացիներին զգուշացնում է սպասվող սողանքների ու հեղեղումների մասին։ Տասը պրեֆեկտուրաներում քաղաքացիների տարհանման հրամաններ են տրվել։ Երկաթուղային երթեւեկությունը դադարեցված է, օդանավակայանները աշխատում են ուշացումներով: Փոթորկի պատճառով արդեն չեղարկվել է ավելի քան 800 ներքին չվերթ։