Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տալիս։ Ինչպես հայտարարել է Շիգերու Իշիբան, նա հրաժարական է տալիս Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնից, ինչը նշանակում է, որ նա այլևս չի լինի երկրի կառավարության ղեկավարը։
Ճապոնիայի վարչապետը այս որոշումը կայացրել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։ Լրագրողների խոսքով՝ Իշիբայի որոշումը նպատակ ունի կանխել կուսակցության պառակտումը։
Հիշեցնենք, որ հուլիսին կայացած ընտրությունների արդյունքում Շիգերու Իշիբայի գլխավորած իշխող կոալիցիան կորցրեց իր մեծամասնությունը օրենսդիր մարմնի վերին պալատում։
Հարկ է նշել, որ կենտրոնամետ աջ կուսակցությունը Ճապոնիան կառավարում է գրեթե անփոփոխ 1955 թվականից ի վեր, և նրա առաջնորդները հաճախակի են փոխվել։