Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Չինաստանի հետ հարաբերությունները
ԱՄՆ նախագահի և Ճապոնիայի վարչապետի միջև քննարկվել է Չինաստանի հետ հարաբերությունների հարցը։
Ճապոնիայի կառավարության ղեկավար Սանաե Տակայիչիի խոսքով՝ Դոնալդ Թրամփը խոսել է ԱՄՆ-Չինաստան վերջին հարաբերությունների մասին, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ունեցած բանակցությունների։
«Միջազգային ներկա իրավիճակում, նախագահ Թրամփի Ճապոնիա կատարած վերջին այցից հետո, ես հավատում եմ, որ կարողացա հաստատել Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունը։ Նախագահ Թրամփն ասաց, որ մենք շատ մոտ ընկերներ ենք, և ես կարող եմ ցանկացած ժամանակ կապ հաստատել նրա հետ։ Քանի որ մեր բանակցությունները դիվանագիտական հարաբերությունների են առնչվում, կուզենայի զերծ մնալ մանրամասների բացահայտումից», – հայտարարել է Սանաե Տակայիչին։