Ճապոնիայի Նագասակի քաղաքում Հռոմի Պապը խոսել է միջուկային զենքի վտանգների մասին
Ճապոնիայի Նագասակի քաղաքում Հռոմի Պապը խոսել է միջուկային զենքի վտանգների մասին: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ Նագասակին եղել միջուկային հարձակման աղետալի մարդասիրական հետևանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության ականատեսը:
Հռոմի պապը դիմել է համաշխարհային լիդերներին և նշել, որ այդ զենքերը չի կարող պաշտպանել բնակչությանը ազգային և միջազգային մակարդակներում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Նագասակիում տեղի ունեցած ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվել է 27 հազար մարդ: Նագասակիից հետո Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կայցելի Հիրոսիմա, որը դարձել է համաշխարհային պատերազմի ժամանակ ատոմային ռմբակոծության առաջին թիրախը: