Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը դժգոհ է եղել Շինձո Աբեի քաղաքական հայացքներից և ցանկացել է սպանել նրան
Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը դժգոհ է եղել Շինձո Աբեի քաղաքական հայացքներից և ցանկացել է սպանել նրան

Հարձակվողը դժգոհ է եղել Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի քաղաքական հայացքներից և ցանկացել է սպանել նրան, – հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։

Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ 41-ամյա հարձակվող Տեցույա Յամագամին երեք տարի ծառայել է ճապոնական ռազմածովային ուժերում։

Շինձո Աբեի վրա հարձակումը տեղի է ունեցել Նարա քաղաքի Խորհրդականների պալատի ընտրարշավի ժամանակ։ Ականատեսները երկու կրակոց են լսել, որից հետո Շինձո Աբեն ընկել է ու անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Ճապոնիայի վարչապետ Ումիո Կիսիդան խստորեն դատապարտել է նախկին վարչապետի վրա հարձակումը։ Նրա տեղեկություններով՝ Շինձո Աբեն շատ ծանր վիճակում է։

Շինձո Աբեն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2007 թվականներին և 2012-2020 թվականներին։ Նա այս պաշտոնում զբաղեցրել է Ճապոնիայի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարումը: Շինձո Աբեն հրաժարական տվեց 2020 թվականին՝ առողջական պատճառներով։