Ճանապարհային դեպարտամենտ. Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է
Ճանապարհային դեպարտամենտ. Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ​​ճանապարհին արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ նշված ճանապարհով երթեւեկությունն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան մաքրման միջոցառումներ չեն ձեռնարկվել։