Ճամփորդության և զբոսաշրջության մրցունակության գլոբալ վարկանիշում Վրաստանն իր դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով
Ճամփորդության և զբոսաշրջության մրցունակության գլոբալ վարկանիշում Վրաստանն իր դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով

«Տնտեսական համաշխարհային ֆորումը» հրապարակել է ճամփորդության և զբոսաշրջության մրցունակության գլոբալ վարկանիշը: Զեկույցի համաձայն, Վրաստանն աշխարհի 140 երկրների թվում 68-րդ հորիզոնականում է:

Նշված հետազոտությունը «Տնտեսական համաշխարհային ֆորումը» հրապարակում է երկու տարին մեկ անգամ:

Զեկույցի համաձայն, 7 միավորից Վրաստանին շնորհվել է 3,9 միավոր – 7 միավորը լավագույն ցուցանիշն է, իսկ 1 միավորը՝ ամենավատը:

Հետազոտության համաձայն, Վրաստանում վերջին երկու տարվա ընթացքում բարելավվել է տուրիստական ենթակառուցվածքը:
Վարկանիշի համաձայն, ճամփորդության և զբոսաշրջության ոլորտում մրցունակության համաձայն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում Իսպանիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան և ԱՄՆ-ը:

Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան երկրներին, «Տնտեսական համաշխարհային ֆորումի» հրապարակած վարկանիշում Հայաստանը 78-րդ տեղում է, Ռուսաստանը 39-րդ, Թուրքիան՝ 43-րդ, իսկ Ադրբեջանը՝ 71-րդ:

Ցանկը եզրափակում են Լիբերիան, Չադը և Եմենը: