Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Գեգութի գյուղի մանկապարտեզում թունավորվել է մի քանի երեխա:
Ինչպես հայտնել են 1tv.ge-ին Հիվանդությունների վերահսկման կենտրոնում, Գեգութի է մեկնել նրանց ներկայացուցիչ Պաատա Իմնաձեն, ով տեղում կծանոթանա իրավիճակին և ԶԼՄ-ների համար մեկնաբանություն կանի 12:00-ին:
Երեխաների թունավորման պատճառը դեռևս հայտնի չէ: Նրանց առջողջական վիճակի մասին տեղեկությունը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Պաատա Իմնաձեն լրագրողների համար անի հայտարարություն: