«Նովիչոկ»-ով  թունավորված բրիտանացի Դոն Սթերջեսը մահացել է
«Նովիչոկ»-ով թունավորված բրիտանացի Դոն Սթերջեսը մահացել է

«Նովիչոկ» նյարդակաթվածահարող  նյութով թունավորված կինը մահացել է: 44-ամյա Դոն Սթերջեսը, որը թունավորվել էր Էյմսբերի քաղաքում, հիվանդանոց էր տեղափոխվել  հունիսի 30-ին:

Բժիշկները պարզել են, որ նա և իր ընկեր Չառլի Ռոուլին թունավորվել են նյարդակաթվածահարող  նյութով:

Կնոջ մահվանից հետո Սքոթլանդ Յարդը գործը հարուցել է երեք հոդվածով: Ոստիկանության լրատվությամբ, տղամարդու վիճակը կրիտիկական է:

Էյմսբերիում տեղի ունեցած միջադեպը հետաքննում է Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական վարչությունը: Հետաքննությունը արդեն պարզել է, որ զույգը թունավորվել է «Նովիչոկ» նյութով առարկան ձեռքը վերցնելուց հետո: