Ծղալտուբոյի 58-րդ ընտրատարածքային հանձնաժողովի շենքի առջև Նանուկա Ժորժոլիանին իր կողմնակիցների հետ անցկացնում է բողոքի ցույց
Ծղալտուբոյի 58-րդ ընտրատարածքային հանձնաժողովի շենքի առջև աղմուկ է:
Շենքի դիմաց շարունակվում է «Ազգային շարժման» Վանի, Խոնիի, Սամտրեդիայի և Ծղալտուբոյի ընտրատարածքների մեծամասնական թեկնածու Նանուկա Ժորժոլիանիի և նրա կողմնակիցների բողոքի ցույցը: Ցույցին լսվում են «գողեր» բացականչությունները:
Ցուցարարների խոսքով, նրանք պաշտպանում են ընտրողի ձայները: Նանուկա Ժորժոլիանին ընտրատարածքային և նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է պատասխանել հարցին – որտեղից է ընտրացուցակում, ընտրություններից 24 ժամ առաջ հայտնվել 6 հազար մարդ, որը գոյություն չուներ:
Ընտրատարածքային հանձնաժողովում ընթանում է նիստ, որտեղ հանձնաժողովի անդամները քննարկում են բողոքները: Ընդհանուր, հանձնաժողով է մտել 80 բողոք:
Ժորժոլիանին մի քանի անգամ փորձել է մուտք գործել հանձնաժողովի շենք, սակայն իրավապահները նրան այդ հնարավորությունը չեն տվել: