Ծառայությունների զարգացման գործակալության կողմից ԿԸՀ-ի համար փոխանցված ցուցակում 3 550 054 պոտենցյալ ընտրող է
Այսօր, արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալությունը ԿԸՀ-ին է հանձնել հուլիսի 15-ի դրությամբ գոյություն ունեցող պոտենցյալ ընտրողների տվյալների բազան: Այս մասին հաղորդում է պետական ծառայությունների զարգացման գործակալությունը:
Գերատեսչության համաձայն, գործող օրենսդրությամբ, կոնկրետ՝ «Վրաստանի ընտրական օրենսգրքի» համաձայն, արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող ծառայությունների զարգացման գործակալությունը, պետք է տարեկան երկու անգամ ԿԸՀ-ին փոխանցի անհրաժեշտ տվյալները:
Պետական ծառայությունների զարգացման գործակալության կողմից ԿԸՀ-ին փոխանցված ցանկում կա 3 550 054 հավանական ընտրող:
Գերատեսչությունում ասում են, որ այդ ցուցակում են ինչպես Վրաստանում, այդ թվում բռնազավթված տարածքներում բնակվող անձինք, ինչպես նաև արտերկրներ բնակության համար մեկնած Վրաստանի քաղաքացիներ:
Արդարադատության նախարարի նախաձեռնությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում անցած յոթ տարիների ընթացքում ընտրողների պոտենցիալ ցուցակները կատարելագործվել են, կոնկրետ 2 833 201 քաղաքացի ստացել է թվային անձը հաստատող վկայական, այստեղից 1 734 652 մարդ այդ փաստաթուղթը ստացել է անվճար: