Սպասարկման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումները չեն աշխատի ապրիլի 18-ից մինչև 21-ը ներառյալ
Ապրիլի 18-ից 21-ը ներառյալ հայտարարված ոչ աշխատանքային օրերին սպասարկման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումները չեն գործի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ի ծառայությունների գործակալությունը։
«Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը տեղեկացնում է, որ Զատիկի լուսավոր տոնի կապակցությամբ ապրիլի 18-ից 21-ը ներառյալ չաշխատող օրերին գործակալության կառուցվածքային ստորաբաժանումները չեն գործի։
Այն անձանց, ովքեր վարորդական իրավունքի ստացման պրակտիկ քննության առաջին փուլին (հրապարակ) պլանավորված (անվճար) այցելություն ունեն ապրիլի 18-ին, 19-ին կամ 21-ին, այդ օրերը կավելանան առաջին փուլի հանձնելու համար նախատեսված 30 օրացուցային օրվան։
Այն անձինք, որոնց համար այդ 30 օրացուցային օրը լրանում է հենց նշված ժամանակահատվածում, կկարողանան օգտվել քննությանը ներկայանալու իրավունքից մինչև ապրիլի 25-ը ներառյալ։
Այն անձանց, ում տրանսպորտային միջոցի մաքսազերծման վերջնաժամկետը ընկնում է ապրիլի 18-ից 21-ի միջև ընկած ժամանակահատվածում, տուգանք չի նշանակվի, իսկ վերջնաժամկետը կհամարվի ապրիլի 22-ը։
Այն անձանց, ովքեր պահեստավորել կամ ամրագրել են տրանսպորտային միջոցի պետհամարանիշ, և այդ ժամանակահատվածում լրանում է պահեստավորման/ամրագրման ժամկետը, այն կերկարաձգվի մինչև ապրիլի 22-ը ներառյալ», – նշված է սպասարկման գործակալության հայտարարությունում։