Սպասարկման գործակալության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները հունվարի 5-ին և 6-ին կաշխատեն սովորական ռեժիմով
ՆԳՆ-ի սպասարկման գործակալության տեղեկացմամբ՝ հայտարարված ոչ աշխատանքային օրերին՝ հունվարի 5-ին և 6-ին, գործակալությունը կաշխատի սովորական ռեժիմով։
Նրանց տեղեկացմամբ՝ գործակալության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները կգործեն ժամը 09:30-ից մինչև 17:00-ն։
Տեղեկատվության համար նշենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ 2026 թվականի հունվարի 5-ը և 6-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։ Համապատասխան որոշումը հրապարակվել է օրենսդրական տեղեկագրի կայքում։