Ծալենջիխայում հրդեհի հետևանքով տուժած ընտանիքին կօգնի տեղի իշխանությունը
Ծալենջիխայում հրդեհի հետևանքով տուժած ընտանիքին կօգնի տեղի իշխանությունը

Մարտի 21-ին, Ծալենջիխայի Փախուլանի գյուղի վարչական միավորում, Ճվելե շրջանում հրդեհի հետևանքով տուժած ընտանիքին տեղի իշխանությունը կցուցաբերի օգնություն:

Շոնիաների ընտանիքին Ծախլենջիխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը կցուցաբերի ծրագրով հաշվի առնված ֆինանսական օգնություն, ինչպես նաև 25 000 լարիի սահմաններում կգնի բնակելի տուն:

Այս խոստումը տուժած ընտանիքին դեպքի օրը տվել են Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետի տեղակալ Կոբա Քանթարիան և Ծալենջիխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Բեսիկ Փարցվանիան:

Մարտի 21-ին, Ճվելե շրջանում, բնակելի տանը հրդեհի հետևանքով զոհվել է 85-ամյա Յուրի Շոնիան: