«TBC բանկը» հաստատում է, որ Ազգային բանկը տուգանել է մեկ միլիոն լարի
«TBC բանկը» հաստատում է, որ Ազգային բանկը տուգանել է մեկ միլիոն լարի,- այս մասին նշված է հայտարարությունում, որը «TBC բանկի» պաշտոնական կայքէջում հրապարակվել է անգլերեն լեզվով:
Բանկի տեղեկությամբ, այս պահի դրությամբ հայտնի չէ, կկիրառի թե ոչ Ազգային բանկը հավելյալ պատժամիջոցներ: Դրա հետ մեկտեղ, Ազգային բանկի կողմից սահմանված տուգանքը արդեն բողոքարկված է և դատարանը կայացրել է վճարման կասեցման մասին որոշում:
Հայտարարությունում նշված է, որ Ազգային բանկն ուսումնասիրում է 2007 և 2008 թվականի փոխանցումները: Այդ փոխանցումները, Ազգային բանկի կարծիքով, բանկի և այն ընկերությունների միջև է իրականացվել, որոնք կապված է «TBC բանկի» ղեկավար անձանց հետ: