Տատա Խվեդելիանի. Մեզ ուրախացնում է, որ «Լելո»-ն երկրում առկա իրողությունները փոխելու համար ընտրել է պրագմատիկ, հետևողական քաղաքականություն և խաղաղ միջոց
Տատա Խվեդելիանի. Մեզ ուրախացնում է, որ «Լելո»-ն երկրում առկա իրողությունները փոխելու համար ընտրել է պրագմատիկ, հետևողական քաղաքականություն և խաղաղ միջոց

«Ուրախ ենք, որ «Լելո»-ն երկրում առկա իրողությունների փոփոխության համար ընտրել է պրագմատիկ, հետևողական քաղաքականություն և խաղաղ միջոց», – այս մասին հայտարարել է «Ղախարիա՝ Վրաստանի համար» կուսակցության անդամ Տատա Խվեդելիանին։

Նրա խոսքով՝ ողջունելի է, որ «Լելո»-ն միացել է «Ղախարիա՝ Վրաստանի համար» կուսակցության դիրքորոշմանը՝ մասնակցել ընտրություններին։

«Ողջունում ենք «Լելո» կուսակցության որոշումը՝ մասնակցել ընտրություններին։ Ուրախ ենք, որ նրանք ընտրել են պրագմատիկ և հետևողական քաղաքականություն, ինչպես նաև խաղաղ միջոց՝ փոխելու մեր երկրում առկա իրողությունը։ Մենք վաղուց ենք խոսում այն մասին, որ պատրաստվում ենք տեղական ինքնակառավարման ընտրություններին, և ողջունում ենք, որ «Լելո»-ն ևս միացել է մեզ այս դիրքորոշման մեջ», – ասել է Տատա Խվեդելիանին։