Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնում՝ իսրայելամետ ցույցին
Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնում՝ իսրայելամետ ցույցին։
Ցույցի մասնակիցները համերաշխություն են հայտնել Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում, պահանջել են ազատ արձակել պատանդներին եւ դատապարտել հակասեմիտիզմը։
Ըստ ցույցի կազմակերպիչների՝ «Հանուն Իսրայելի երթին» մասնակցել է մոտ 200 հազար մարդ։ Հանրահավաքի ընթացքում խստացվել են անվտանգության միջոցառումները։