Տարերքային դժբախտությամբ առաջացած արտակարգ իրավիճակին արձագանքելու համար ԶՈՒ-ի կիրառման մասին նախագահի հրամանը խորհրդարանը հաստատելու է հատուկ նիստին
Տարերքային դժբախտությամբ առաջացած արտակարգ իրավիճակին արձագանքելու համար ԶՈՒ-ի կիրառման մասին նախագահի հրամանը խորհրդարանը հաստատելու է հատուկ նիստին

Վրաստանի նախագահ, Վրաստանի զինված ուժերի գերագույն հրամանատար Գիորգի Մարգվելաշվիլին Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, Մեստիայի մունիցիպալիտետում տարերքային դժբախտությամբառաջացած արտակարգ իրավիճակին արձագանքման նպատակով, Վրաստանի զինված ուժերի կիրառման մասին հրաման է տվել: Վրաստանի սահմանադրության համաձայն, նախագահի որոշումը պետք է հաստատի խորհրդարանը:

Ինչպես հայտարարում են Վրաստանի խորհրդարանում, նշված հարցի կապակցությամբ, Թբիլիսիում, խորհրդարանի շենքում այասօր կանցկացվի բյուրոյի նիստ, իսկ քիչ անց կանցկացվի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստ: 17:30-ին Քութաիսիում գտնվող խորհրդարանի շենքում կանցկացվի հատուկ նիստ: Նիստին քննարկելու են նախագահի հրամանը:

Նախագահի հրամանում նշված է – Վրաստանի սահմանադրության 100-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, կիրառվեն Վրաստանի զինված ուժերի հետևյալ ստորաբաժանումները. Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան հրամանատարություն, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի լոջիստիկ ապահովման հրամանատարություն: Հրամանն ուժի մեջ է ստորագրելուց անմիջապես հետո: