Տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Գարդաբանիի 41-րդ ընտրատեղամաս են մտցրել 100 մարդու, ովքեր ընտրողների ցուցակում չեն եղել, իրականությանը չի համապատասխանում. Նաթիա Իոսելիանի
Տարածվել է տեղեկատվություն, որ Գարդաբանիի 41-րդ ընտրատեղամաս են մտցրել 100 մարդու, որոնք չեն եղել ընտրողների ցուցակում և նրանք քվեարկել են: Սա ճիշտ չէ, – այս մասին ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ, քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին խոսելիս:
Նրա խոսքով ՝ Թելավիի 50-րդ տեղամասում, դիտորդը հոսքը կարգավորելու փոխարեն կանգնած է եղել, ինչը ընթացակարգային խախտում է և այս անորոշությունն այս պահին վերացվել է:
«Նաև հաղորդվել է, որ Մթածմինդայի քվեաթերթիկները հայտնաբերվել են Դիդուբեում ՝ 41-րդ ընտրատեղամասում: Կազմվել է խախտման ակտ, գրվել է բացատրություն: Տեղամասային ընտրական հանձնաժողովը դա կքննարկի և որոշում կկայացնի: Ընտրատեղամասում քվեարկության գործընթացը շարունակվում է», – ասել է Նաթիա Իոսելիանին: