Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է սիրիական Աֆրին քաղաքի մոտ նախանշված թիրախների ճնշող մեծամասնությունն օդից խոցելու մասին։ Նման արդյունքի հասնելու համար պահանջվել է 1.5 ժամ։ Sky News Arabia-ն հայտնել է 9 զոհի մասին:
«Սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող նախանշված 113 թիրախներից ոչնչացվել է 108-ը»,-ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
«Բոլոր զոհերը և վիրավորները, ովքեր տեղափոխվել են հիվանդանոցներ, հանդիսանում են ահաբեկչական կազմակերպությունների անդամներ»,-Sky News Arabia-ն մեջբերում է թուրքական հրամանատարության պաշտոնական դիրքորոշումը։
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ սիրիական տարածքին ուղղված ավիահարվածներին մասնակցել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի 72 ինքնաթիռներ։
Հեղինակ -
Edgar Barsegyan