Տարածքային ընտրական հանձնաժողովների մոտ ընթացող գործընթացները ցույց են տալիս ցածր քաղաքական մշակույթ. Իրակլի Կոբախիձե

22:35, 05.11.2020

Տարածքային ընտրական հանձնաժողովների մոտ ընթացող գործընթացները ցույց են տալիս ցածր քաղաքական մշակույթ, որի վրա մատնանշում էր, օրինակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավարը,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկը, Իրակլի Կոբախիձեն:

«Ցավոք, Վրաստանում քաղաքական մշակույթը դեռ զարգացման գործընթացում է: Երբ տեղի էր ունենում ձայների վերահաշվարկը, ինչը, նշեմ, որ աննախադեպ իրադարձություն է Վրաստանի ընտրությունների պատմության մեջ, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել ձայների վերահաշվարկի վերաբերյալ: Չնայած նրան, որ դա աննախադեպ որոշում էր, կառուցողական մոտեցում ցուցաբերելու փոխարեն, ընդդիմադիր քաղաքական գործիչները այս գործընթացին զուգահեռ հանրահավաքներ են անցկացնում, ինչը անընդունելի է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրանց ցածր քաղաքական մշակույթը»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նմանատիպ