Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՝ Իրակլի Քարսելաձեն
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՝ Իրակլի Քարսելաձեն

Իրակլի Կարսելաձեն կզբաղեցնի Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Իրակլի Քարսելաձեն խոշոր նախագծեր ղեկավարելու մեծ փորձ ունի:

«Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիտիշվիլիին կփոխարինի նրա առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն, ով նույնպես զբաղեցնում էր ավտոմոբիլային ճանապարհների վարչության նախագահի պաշտոնը: Նա խոշոր նախագծեր ղեկավարելու մեծ փորձ ունի, և ես հավատում եմ, որ պարոն Իրակլին նույնպես հաջողակ նախարար կլինի», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Միևնույն ժամանակ, Իրակլի Քարսելաձեն շնորհակալություն է հայտնել վարչապետի թեկնածուին:

«Շնորհակալ եմ, պարոն Իրակլի, ձեր վստահության համար, ինչպես նաև շնորհակալություն տիկին Մայային, այն բազմաթիվ հաջողությունների համար, որոնց հասել ենք միասին: Շատ կարևոր նախագծերի համար, որոնք պետք է ավարտին հասցվեն և սկսվեն նոր ծրագրեր», – հայտարարել է Քարսելաձեն:

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ներկայացրել է կառավարության նոր կազմը: