Իրակլի Քարսելաձեն հանդիպել է վերստուգիչ ընկերությունների ներկայացուցիչներին
Իրակլի Քարսելաձեն հանդիպել է վերստուգիչ ընկերությունների ներկայացուցիչներին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն հանդիպել է վերստուգիչ ընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա էին ենթագերատեսչական հաստատությունների ղեկավարները և 16 վերստուգիչ ընկերության ներկայացուցիչներ:

Ինչպես նշել է Իրակլի Քարսելաձեն, նրանք հանդիպմանը զրուցել են աշխատանքային գործընթացում ստեղծված բարդությունների և առկա խնդիրների լուծման ճանապարհների մասին: Ինչպես նաև քննարկվել են ընթացիկ ենթակառուցվածքային  նախագծերի տեխնիկական հարցերը և քննարկել աշխատանքները որակով կատարելու գործում վերստուգման դերի հարցը:

Նրա խոսքով, հանդիպմանը կողմերը համաձայնել են աշխատանքային գործընթացում համակարգված հաղորդակցության մասին՝ առավել արդյունավետ համագործակցության համար:

Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, նման բնույթի հանդիպումները կշարունակվեն ենթակառուցվածքային նախագծերին ներգրավված կազմակերպությունների հետ: