Տանզանիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 155մարդ , վիրավորվել՝ առնվազն 236-ը, իսկ Քենիայում՝ առնվազն 32-ը
Տանզանիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 155մարդ , վիրավորվել՝ առնվազն 236-ը, իսկ Քենիայում՝ առնվազն 32-ը։ Այս մասին տեղեկություն է տարածում Սի Էն Էն-ը ։
Երկրի վարչապետ Կասիմ Մաջալիվան հայտնել է, որ ջրհեղեղից տուժել է ավելի քան 10 հազար տուն, տուժել է ավելի քան 200 հազար մարդ։
«Ուժեղ քամիներով ուղեկցվող հորդառատ անձրևները սարսափելի հետևանքներ են առաջացրել հանրապետության տարբեր հատվածներում։ Մարդիկ զոհվել են, տներ ու երկաթուղիներ են վնասվել»,- ասել է Մաջալիվան։
Ջրհեղեղներ են եղել նաև Քենիայում, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։