Տանզանիայում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով զոհվել է 57 մարդ

Տանզանիայում ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով զոհվել է 57 մարդ, տուժել՝ 70-ը: Նրանցից մեծ մասի վիճակը ծայրահեղ է:

Տեղի ունեցածը մասին հայտնում է «Դոյչե վելլեն»:

Պայթյունը տեղի է ունեցել Մորոգորո քաղաքում այն պահին, երբ մոտոցիկլիստը փորձում էր բաքից լցնել վառելիքը:

Մորոգորոն Տանզանիայի ամենամամեծ քաղաքներից է: Այն Դոդոմա մայրաքաղաքից գտնվում է 260 կիլոմետր հեռավորության վրա: