Տաքսու վարորդները խախտում են համաձայնությունը, Օրթաճալայի կայարանը օգտագործում են միջազգային ուղևորությունների համար. Մամուկա Մումլաձե
Տաքսու վարորդների բողոքին արձագանքել են Թբիլիսիի քաղաքապետարանում: Տրանսպորտի քաղաքային ծառայության ղեկավար, Մամուկա Մումլաձեի հայտարարությամբ, քաղաքապետարանը Օրթաճալայի կայարանի տարացքում տաքսու վարորդներին տրամադրել է երկու, իսկ հարակից տարածքում 10 տեղ: Սակայն նրա խոսքերով, վարորդները խախտել են համաձայնությունը և այդ տարածքը օգտագործում են միջազգային ուղիների համար:
Մամուկա Մումլաձեն չի բացառում, որ եթե վարորդները պահպանեն պահանջները, ապա նրանց տրամադրվի հավելյալ տեղեր, այնպես, որ չխոչընդոտվի երթևեկությունը:
«Նշված տարածքից մոտ 25 մետր հեռավորության վրա տրամադրել ենք 10 կայանատեղի, հատուկ տաքսիների համար: Դրանով նրանք չեն բավարարվել, եկել էին տրանսպորտի ծառայություն և պահանջել կրկին վերադառնալ հին տարածք: Մենք ասել ենք, որ այդ ծառայությունը պետք է լինի միայն քաղաքի համար: Սակայն երբ անցել ենք այդ տարածքով նկատել ենք, որ տաքսիների վրա դրված են պաստառներ Թբիլիսիից Երևան ցուցանակով և տաքսիները իրականացնում են միջազգային ուղիներ:
Օրթաճալայի կայարանի տարածքում այսօր տաքսիի վարորդները անց են կացրել բողոքի ցույց:
Հեղինակ -
Edgar Barsegyan