Տաքսիների լիցենզավորումը տարածվելու է նաև հանգստավայրերում. Զուրաբ Ալավիձե
Տաքսիների լիցենզավորումը տարածվելու է նաև հանգստավայրերում,-այս մասին լրագրողներին է հայտնել տարածաշրջանային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն:
Նախարարի խոսքերով, նշված կարգավորումը Թբիլիսիից բացի տարածվելու է նաև շրջաններում, սակայն առաջին փուլում այն կվերաբերի հանգստավայրերին:
Զուրաբ Ալավիձեն չի կոնկրետացրել, թե երբ կսկսվի տաքսիների լիցենզավորման գործընթացը:
«Անում ենք հնարավորինս կարճ ժամկետում իրականացնենք տաքսիների լիցենզավորումը: Այն, ինչ այս տարի կատարվում էր Բակուրիանիում դա անթույլատրելի է, երբ Թբիլիսիից բազմաթիվ տաքսիներ էին գնացել Բակուրիանի աշխատելու»,-ասել է Ալավիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan