Տաջիկստանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 5.9 և 4.2 մագնիտուդ ուժգնությամբ

14:26, 13.04.2025

Տաջիկստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, ցնցումների ուժգնությունը կազմել է 5.9 և 4.2 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Դուշանբեից 180 կիլոմետր հեռավորության վրա։

Աղետի պատճառած վնասների և զոհերի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Բացի այդ, ըստ Եվրոպական և Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի, առաջին երկրաշարժը, որը համեմատաբար ուժեղ էր, զգացվել է նաև Տաջիկստանի հարևան Ուզբեկստանում։

Նմանատիպ