CNN. Եվրոպայում մտավախություններ կան, որ Թրամփը կարող է մեղադրել Ուկրաինային և Եվրոպային խաղաղության ջանքերի ձախողման համար, կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել խաղաղության ջանքերից
Եվրոպայում անհանգստացած են, որ Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինայի և Եվրոպայի վրա դնել խաղաղարար ջանքերի ձախողման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաները վախենում են, որ ԱՄՆ նախագահը կարող է այնքան հիասթափված լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության կարգավորման առաջընթացի բացակայությունից, որ ի վերջո հրաժարվի այդ ջանքերից և մեղադրի Ուկրաինային ու Եվրոպային ձախողման համար։
«Սա նրա համար դառնում է ավելի ու ավելի մեծ քաղաքական բեռ, ինչպես մի պատերազմ, որը վերջ չունի», – հայտնել է աղբյուրը։