«Սվետիցխովլոբա» տոնի առթիվ, Մցխեթայի որոշ փողոցների վրա սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը և կայանումը
«Սվետիցխովլոբա» տոնի առթիվ, Մցխեթայի որոշ փողոցների վրա սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը և կայանումը,-այս մասին ասված է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը տեղեկացնում է, որ «Սվետիցխովլոբա» տոնի կապակցությամբ, հասարակական կարգի և անվտանգության պաշտպանության նպատակով, հոկտեմբերի 14-ին, ժամը 07:00-ից մինչև ժամը 20:00, Մցխեթայի որոշ փողոցների վրա սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը և կայանումը:
Տոնի ավարտից անմիջապես հետո, ավտոտրանսպորտի երթևեկությունը կվերականգնվի»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan