Սվետիցխովելիում ընթանում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի գահակալությունը
11:56, 12.05.2026
Սվետիցխովելիի տաճարում ընթանում է Նորին Սրբություն և Երանություն, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո III-ի գահակալությունը։
Սվետիցխովելիի տաճարում նոր պատրիարքի գահակալությանը մասնակցում են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ։ Սվետիցխովելիում ներկա է նաև «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
Շիո Մուջիրին Վրաստանի նոր, 142-րդ կաթողիկոս-պատրիարք է ընտրվել մայիսի 11-ին Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված սինոդում։